|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի բաժնից, դեռեւս 2010-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետեւանքով հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաեւ ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում գործող ընկերություններում:
Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքները` հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ: