|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վնասվածքի հետևանքով ստիպված է բաց թողնել Ինդիանա - Ուելսի և Մայամիի առաջիկա մրցաշարերը: Այս մասին հաղորդում է gotennis.com-ը:
Հիշեցնենք, որ, չնայած վնասվածքին, Նալբանդյանը Դևիսի գավաթի խաղարկությունում Արգենտինայի հավաքականի կազմում հանդես եկավ և ուրբաթ օրը պարտության մատնեց ռումինացի Ադրիան Ունգուրային` այդպիսով նպաստելով հավաքականի հաղթանակին:
Այժմ Արգենտինայի հավաքականը քառորդ եզրափակիչում է: