|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել խորհրդարանականների հետ. այս անգամ նա հանդիպել է Ազգային ժողովի «Արցախատուն» անկախ պատգամավորների խմբի հետ:
Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է խորհրդարանի աշխատանքներին, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ բանակ–հասարակություն փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: