|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անցած շաբաթ հայտնի դարձավ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Իր որոշումը նա պատճառաբանել է գիտական աշխատանքի անցնելու ցանկությամբ: Հիշեցնենք` Թաթուլ Մանասերյանը տնտեսական գիտության դոկտոր է, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիրը:
«ՉԻ» տեղեկություններով` իրականում Մանասերյանը ոչ թե ինքն իր կամքով է հրաժարական ներկայացրել, այլ նրան դա հուշել է Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս տեղեկություններ են հասել, թե իր խորհրդականն ԱԺ աշխատակիցներին տոկոսով փող է տալիս:
Երբ համոզվել է, որ դա իրականում այդպես է, իր մոտ է կանչել Մանասերյանին` նրանից պահանջելով անմիջապես դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից: Մանասերյանն էլ ի կատար է ածել վերադասի հրամանը: