|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնը`ՈԱԱԿ-ը, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական եւ ճարտարապետության և շինարարության համալսարաններում փորձնական հավատարմագրում կանցկացնի: Փորձնական գործընթացի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով մարտի 1-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում այդ բուհերի ռեկտորների հետ:
Ըստ հավատարմագրման կարգի նախագծի`ուսումնական հաստատությունը նախ պետք է անցնի ինստիտուցիոնալ փորձաքննություն, որի արդյունքում կուսումնասիրվի ու կհավաստվի բուհի ենթակառուցվածքների որակը: Դրական արդյունքի դեպքում կիրականացվի մասնագիտությունների կրթական ծրագրերի հավատարմագրում:
Բուհերից ստացված հայտերի համաձայն` ՈԱԱԿ-ը նրանց հետ կկնքի պայմանագիր, որով էլ այդ բուհերի համար կազդարարվի անցումային շրջանով գործընթացի մեկնարկը: