|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մատենագրեր` Վենետիկի Սուրբ Ղազար կղզում և Կոստանդնուպոլսում հրատարակված աղոթագրքեր, ամենահինը` 1809-ին տպագրված, նաեւ արծաթյա իրեր:
Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, պատմական արժեք ներկայացնող բոլոր այդ իրերը, մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձել էր ներմուծել ՀՀ քաղաքացի Արտակ Բալոյանը: Վերջինս հանրապետություն էր մուտք գործել Բավրայի մաքսակետով` Թուրքիայից ժամանած երթուղային ավտոբուսով:
Ա.Բալոյանը մաքսային ծառայության աշխատակիցներին ասել էր, թե այդ իրերն իրեն փոխանցել է մայրը` Հայաստան տեղափոխելու նպատակով, սակայն սահմանը հատելիս իբր «մոռացել է, որ դրանք իր ճամպրուկում են» և չի հայտարարագրել:
Հայտնաբերված մատենագրերն ու արծաթյա իրերն ուղարկվել են փորձաքննության` մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն: