|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ` սադրանք համարելով էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, ըստ որի` ԵՊԼՀ դասախոսները եւ լաբորանտները ուսանողներին հայտարարել են, թե իբր մարտի 1-ին համալսարանում դաս չի լինելու:
«ԵՊԼՀ-ն պաշտոնապես հերքում է նշված հրապարակումը` դա համարելով սադրանք` միտված ԵՊԼՀ բարի համբավի արատավորմանը եւ ուսումնական գործընթացի խաթարմանը: ԵՊԼՀ-ում որեւէ պաշտոնյա կամ աշխատակից նման հայտարարությամբ հանդես չի եկել, եւ նման հարց ընդհանրապես չի քննարկվել: ԵՊԼՀ-ն պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին` նման ապատեղեկատվության հեղինակներին պարզելու եւ նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու խնդրանքով»,- ասված է հայտարարության մեջ: