|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 26-ին` ժամը 01:30-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն են տեղափոխվել Արշակ եւ Հարություն Շահվերդյանները, Մարի եւ Նարինե Վարդանյանները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում «Չարբախ» տաքսի ծառայության վարորդ` 1982 թվականին ծնված Արշակ Շահվերդյանը Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհի Գետափնյա գյուղի հատվածում կորցրել է իր կողմից վարած «Դեո-Նեքսիա» մակնիշի Տ 6238 ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով էլ վերոհիշյալ անձինք վնասվածքներ են ստացել: