|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի բասկետբոլի տղամարդկանց թիմը Եվրոբասկեթ-2011-ին կնախապատրաստի ամերիկացի մարզիչ Մայք Ֆրաթելոն։ Ալեքսանդր Վոլկովը, ով զբաղվում է հավաքականի հարցերով, կարողացել է համոզել «Քլիվլենդի» և «Մեմֆիսի» նախկին մարզիչին, իսկ այժմ սպորտային մեկնաբան Ֆրաթելոյին` վերադառնալ մարզչական աշխատանքին և օգնել Ուկրաինայի տղամարդկանց հավաքականին հաջող ելույթ ունենալ Եվրո-2011-ին, հայտնում է terrikon.com-ը։
Պայմանագիրը դեռևս կնքված չէ։ Սպասվում է, որ Ֆրաթելոն Կիև կժամանի արդեն հաջորդ շաբաթ։ Իսկ մարզումները կսկսվեն հուլիսից։