|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վեց որդիներից մեկը` Սաիֆ ալ Արաբը, միացել է ընդդիմադիրներին. հաղորդում է Իրանի PressTV հեռուստաալիքը:
Սաիֆը, որին հայրը հանձնարարել էր ապահովել ուժային կառույցների լոյալությունը եւ թույլ չտալ դրանց անցումը ընդդիմության կողմը, փետրվարի 24-ին միացել է Բենգազիի բողոքի ակցիայի մասնակիցներին:
Սաիֆը հասկացրել է, որ հայրը, իշխանությունից հեռացվելու դեպքում, դիտարկում է ինքնասպանության կամ Հարավային Ամերիկա փախչելու հնարավորությունները:
Ընդդիմությունը, որի կողմն է անցել բանակի մի քանի ստորաբաժանում, վերահսկում է երկրի զգալի մասը: Քադաֆիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով, ինչպես նաեւ իշխանությունների կողմից ընդդիմության ակցիաների ճնշման ժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, զոհվել է մինչեւ 2000 մարդ: