|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Նուվել դ’Աղմենի» պարբերականի աղբյուրները տեղեկացրել են, որ Արտերկրի հայերի միության (Հայաստանի մասնաճյուղ) եւ Իրավաբանական մասնագիտությունների հայ-ֆրանսիական ֆեդերացիայի համանախագահ Ռայմոնդ Եզեգելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. գրում է «Հետքը»: Նա մեղադրվում է կավատության կամ «բազմաթիվ զոհերի պոռնկության դրդելու մեջ»:
Անցյալ տարվա հունիսի 24-ին Եզեգելյանը, դատավոր Պոլ Հյուբերի որոշմամբ, 3 օրով ձերբակալվել էր:
Ֆրանսիական օրենսդրությամբ` քանի դեռ կասկածյալը չի դատապարտվել, նա օգտվում է անմեղության կանխավարկածի իրավունքից:
Հայկական մամուլում Ռայմոնդ Եզեգելյանը հիշատակված է` որպես բարերար, Ֆրանսիայում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ: ՀՀ սփյուռքի նախարարությունը նրան շնորհակալագիր է հանձնել` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական IV փառատոնի շրջանակներում: Ռայմոնդ Եզեգելյանը 2007-ից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է: