|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Դալես քաղաքում ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը: Հայտնի է, որ նա 2009 թ. աշխատել է Հայաստանում USAID կազմակերպությունում եւ այդ ընթացքում ԱՄՆ կառավարության միջոցներից մոտ 19 հազար դոլար փոխանցել է սեփական հաշվեհամարին:
Գործարքը, ըստ իրավապահների ներկայացրած փաստաթղթի, կատարվել է հայաստանյան բանկերից մեկի միջոցով: Այդ տարիներին նա պատասխանատու է եղել USAID –ի առաքելության ֆինանսական կառավարման համար: