|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:
Հայաստանի նախագահը և ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: