|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում (Scotland Russia Institute), բացվել է հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես, որը համատեղ կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունը եւ PRO ART ընկերությունը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 20-ը: Կցուցադրվեն հայ լուսանկարիչների գործեր, ինչպես նաեւ Լոնդոնի Բրիտանական գրադարանի հայկական մանրանկարների հավաքածուն:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Շոտլանդիայի մտավորականության, հայ եւ ռուս համայնքների, Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ: