|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ առավոտյան ալյուրի մեծածախ վաճառողներն իրենց հաճախորդներին մեկ` 50 կիլոգրամանոց պարկով այլուրը մատակարարել են 15 հազար 200 դրամով: Ընդամենը անցած շաբաթ մեկ պարկ ալյուրի գինը 12 հազար 500 դրամ էր:
Դրան զուգահեռ երեկ Երեւանի խանութներում թանկացել է նաեւ հացը` միջինը 20-25 դրամով:
Ահազանգեր են ստացվում նաեւ, որ մատակարարները խանութպաններին զգուշացրել են ձեթի, կարագի եւ շաքարավազի մոտալուտ թանկացման մասին: Մատակարարները դա բացատրել են նշված ապրանքների միջազգային գների բարձրացմամբ:
Բացի այդ, մեծ դեր է խաղում նաեւ դրամի արժեզրկման սպասումը: Այս շաբաթ ֆոնդային բորսայի գործարքներով, դրամն անցած շաբաթվա համեմատ, արժեզրկվել է` մեկ դոլարը երեկ վաճառվել է 365 դրամ 75 լումայով: