|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ նախագահն այսօր հանդիպել է հանրապետության դատախազության աշխատակիցների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2010 թվականի արդյունքները եւ անդրադարձ է կատարվել 2011 թվականի անելիքներին:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բավարար է գնահատել դատախազության 2010 թվականի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ձեռքբերումների հետ մեկտեղ կան նաեւ շատ անելիքներ:
Հատուկ ուշադրություն է դարձվել կադրային քաղաքականությանը: Նախագահն ընդգծել է, որ դատախազության աշխատակիցները պետք է ավելի խստությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը, եւ նրանք, ովքեր ակնհայտորեն չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին` անվերապահորեն կազատվեն աշխատանքից: