|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը թեեւ շարունակվում է, բայց դրա ինտենսիվությունն ընկել է` համեմատած անցյալ տարվա ապրիլ-հոկտեմբեր ամիսների հետ. «Նովոստի» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Ըստ նրա` դա կարելի է բացատրել նախ այն հանգամանքով, որ Ադրբեջանում ավարտվել է համապատասխան նախընտրական ցիկլը, երկրորդ`Ադրբեջանի` հարցը ռազմական ճանապարհով լուծելու դիրքորոշումը միջազգային հանրության շրջանում աջակցություն չի գտել: