|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստան մատակարարվող գազի սակագների վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են, արդյունքները հայտնի կլինեն մի քանի օրից: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը ձգտում է գազի գինը անփոփոխ պահել:
Նախարարը երեկ նաեւ տեղակացրեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի այս տարի եւ կավարտվի 5 տարվա ընթացքում: Այժմ ընթանում են հողամասերի առանձնացման եւ լիցենզիաների տրամադրման գործընթացները: