|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Առավոտի» հարցին, թե կիսո՞ւմ է, արդյոք, ընդդիմադիր գործիչներից մեկի արտահայտած տեսակետը, որ եթե «Հանրապետությունը» եւ ՀԺԿ-ն ՀԱԿ-ից դուրս լինեին`շատ ավելի արդյունավետ կգործեին եւ օգտակար կլինեին քաղաքական դաշտին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց.
«Սա ուղղակի սադրանք է, կուտ, որ գցել են` իբր մեզ ավելի կարեւորելու համար: Մենք ՀԱԿ-ի հետ ենք ճանապարհ գնալու: Համոզված եմ, որ, ի տարբերություն մյուսների, ՀԱԿ-ի ձեռքը զարկերակի վրա է: Եվ վստահ եմ, որ մենք ՀԱԿ-ի շրջանակում ենք ՀԺԿ-ի հետ միասին հաղթանակի հասնելու»: