|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պարզվում է` քրեակատարողականի Դատապարտյալների հիվանդանոցում դատապարտյալներն այնքան ազատ են զգում իրենց, որ խմբակային ճոխ խրախճանքներ են կազմակերպում:
Youtube.com կայքում տեղադրվել է այդ մասին վկայող մի տեսանյութ, որտեղ խնջույքի ժամանակ «հիվանդները» ոգելից խմիչք են օգտագործում եւ, արաբա-թուրքական մելիզմներով համեմված ռաբիս երաժշտության ուղեկցությամբ, բավական ռոմանտիկ-էրոտիկ բանաստեղծություններով կենացներ ասում:
Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ խնջույքի կենտրոնական դեմքը մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, Լեդի Հակոբ մականվամբ հայտնի Հակոբ Հակոբյանն է: Տեսագրությունն արվել է այն ժամանակ, երբ նա դատապարտյալների հիվանդանոցում էր:
Տեսանյութը դիտելուց հետո, քրեակատարողական հիվանդանոցում տիրող բարքերի մասին պարզաբանում ստանալու ակնկալիքով, զանգահարեցինք այդ վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանին: Նա տեղեկացրեց, թե իրենք էլ են տեսել նյութը, եւ քրեակատարողական վարչության պետի հրամանով` արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն: Դեպքը ուսումնասիրվում է մանրամասնորեն, արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնեն: Արսեն Բաբայանը հրաժարվեց այլ բացատրություններ տալ` հաշվի առնելով ընթացող քննությանը չխոչընդոտելու անհրաժեշտությունը: