|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Ճապոնական ծովում անհայտ օբյեկտի հետ բախման հետեւանքով ջրասույզ է եղել Կամբոջայի դրոշի տակ նավարկող «Ալեքսանդրա» նավը` անձնակազմի 12 ռուս անդամներով. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Նախնական տվյալներով` 4 նավաստի զոհվել են, 7-ը անհայտ կորած են: Մեկ նավաստու փրկել է հարավկորեական պարեկային նավը:
«Ալեքսանդրա»-ն էկոլոգիապես վտանգավոր նյութեր չի տեղափոխել:
Դեպքի վայրում իրականացվում են որոնողական-փրկարար աշխատանքներ: