|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 9-ին ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցություններն ավարտվել են անարդյունք, տեղեկացնում են ռուսաստանյան գործակալություններ` վկայակոչելով կորեականները:
Պատճառը տարաձայնություններն են հետագա` ավելի բարձր մակարդակի բանակցությունների օրակարգի շուրջ:
Հարավային Կորեան պնդում է, որ ԿԺԴՀ-ն ընդունի իր մեղքը եւ ներողություն խնդրի հարավկորեական «Չխոնան» հետախուզական ռազմանավը ջրասույզ անելու եւ Ենպխենդո կղզին գնդակոծելու համար: Բացի դրանից` Սեուլը պահանջում է պատժել սույն գործողությունների պատասխանատուներին:
ԿԺԴՀ-ն նշյալ կղզու հրետակոծումը համարում է իր պատասխանը հարավցիների գործողություններին, որոնք այդ շրջանում զորավարժություններ էին անցկացնում, ինչի հետեւանքով արկերն ընկել են ջուրը, որը Հյուսիսային Կորեան իրենն է համարում: Փհենյանը նաեւ պնդում է, որ կապ չունի ռազմանավի կործանման հետ: