|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Խոսեպ Գվարդիոլան հարազատ ակումբի ղեկավարության հետ համաձայնության է եկել պայմանագրի երկարաձգման հարցում: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2012-ը:
Ինչպես նշում է կատալոնացիների պաշտոնական կայքը, կողմերն առաջիկա օրերին կստորագրեն պայմանագիրը: Գվարդիոլան թիմը գլխավորեց 2008 թ. ամռանից: Առաջին մրցաշրջանի արդյունքներով` Պեպի թիմը հաղթել է բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել է:
Երկրորդ մրցաշրջանում կատալոնացիները հաղթեցին երկրի առաջնությունը և երկրի սուպերգավաթը: Ընդհանուր առմամբ, «Բարսելոնան» Գվարդիոլայի հետ 10 հնարավոր մրցանակից շահեց 8-ը:
Ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիները գերազանցել են Մադրիդի «Ռեալի» ռեկորդը Պրիմիերայում տոնած հաղթանակների հաշվով (16): Դրանից բացի` նրանք հասել են նաև Չեմպիոնների լիգայի play off և Իսպանիայի գավաթի եզրափակիչ: