|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի կարծիքով`մեր խորհրդարանի երկպալատ դառնալն անհրաժեշտ է, քանի որ դա պատմության համաչափ զարգացման արդյունք է:
«Սակայն չեմ կարծում, որ սփյուռքահայերը մեր խնդիրները մեզանից լավ կարող են լուծել, բայց համարում եմ, որ անհրաժեշտ է Երեւանում կենտրոն ստեղծել եւ յուրաքանչյուր համայնքից ու կուսակցությունից ունենալ ներկայացուցիչներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իսահակյանը:
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը համաձայն չէ Իսահակայանի հետ. «Լավ էլ կլուծեն մեր հարցերը, քանի որ ամեն ինչից էլ տեղյակ են նրանք: Իսկ կենտրոնը պետք է լինի դրսում, ասենք` Վաշինգտոնում»:
Ավիկ Իսահակյանը հանդիպման վերջում լրագրողներին առաջարկեց իրենց զրույցի թեման վերնագրել` «Սփյուռքյան պալատ` ներսո՞ւմ, թե՞` դրսում», իսկ Արտեմ Հարությունյանը հավելեց` «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։