|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանից անկանոն միգրացիայի երեւույթի ուսումնասիրությունն ու դրա կանխարգելման միջոցառումները տարածքային կառավարման նախարարության՝ 2011 թվականի գերակա խնդիրներից են:
Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ անկանոն միգրացիան ծնող պատճառները շատ են: Դրա կանխարգելման նպատակով որոշակի գումար կհատկացվի մի շարք մարզերի, հատկապես՝ գյուղական համայնքներին` լուծելու որոշակի խնդիրներ, ինչը կհանգեցնի սոցիալական վիճակի բարելավմանը:
«Կառավարության բոլոր քայլերը, վերջին հաշվով, ուղղված են այդ խնդրի լուծմանը,- նշեց Տերտերյանը:- Այլ խնդիր է, որ մենք պետք է շեշտադրումները դնենք հիմնականում սահմանամերձ, հեռավոր եւ բարձրլեռնային գյուղերի վրա, որտեղ արտագաղթի խնդիրն ավելի սուր է դրված»: