|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հավաստմամբ` Արցախի քրեակատարողական հիմնարկներում եւ քաղաքացիների հարկադիր պահման վայրերում խոշտանգումների դեպքեր չեն եղել, քանի որ 2010-ին նշված հիմնարկներ այցելելիս ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները բողոքներ չեն ստացել:
Գրասենյակի աշխատողներն այցելել են նաեւ Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոց. այստեղ նույնպես իրավունքների խախտումների դեպքեր չեն արձանագրվել, սակայն փաստաթղթերի պատշաճ վիճակում չեն պահվել: Խոսքը գիշերօթիկ դպրոցի երկկողմանի ծնողազուրկ սաներից մեկի անունով բանկային հաշիվ չբացելու մասին է, ինչի հետեւանքով նրան հասանելիք նպաստը չի փոխանցվել: Այդ հարցը, պաշտպանի վստահեցմամբ, արդեն լուծված է:
Հանրապետության հոգեթմրաբանական դիսպանսերում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնագավառը կարգավորող օրենքի բացակայությունը կարող է որոշ խախտումների պատճառ դառնալ: Նման օրենքի մշակման հարցով օմբուդսմենը դիմել է առողջապահության նախարարին: