|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երկու մարդ զոհվել է, մեկն անհետ կորել եւ մոտ հինգ հազարը ստիպված են եղել շուտափույթ լքել իրենց տները Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաո խոշոր կղզում սկսված ջրհեղեղների պատճառով: Տարերային աղետից տուժել են նաեւ Հուսիսային եւ Հարավային Սուրիգաո գավառները, ինչպես նաեւ Դինագատ կղզիները:
Իշխանություններն ստիպված են եղել տարհանել 4,8 հազար մարդ: Հորդառատ անձրեւների պատճառով առաջացած սողանքներն ու ափերից դուրս եկած գետերը խափանել են ավտոճանապարհային հաղորդակցությունը: Դպրոցներում դադարեցվել են պարապմունքները: