|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Առավոտյան Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստները, Անդրեյ Գորդեևի ղեկավարությամբ, մեկնել են Բելեկ` անցկացնելու իրենց երկրորդ ուսումնամարզական հավաքը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը, ով ձմռանն է վերադարձել Դոնեցկ, բացակայում է Թուրքիա մեկնած ֆուտբոլիստների ցուցակից: Տեղեկություն կա, որ Առաքելյանը ներկա պահին գտնվում է Երևանի «Բանանց»-ում: Նրա` «Մետալուրգ» տեղափոխվելու վերաբերյալ առայժմ ստույգ տվյալներ չկան:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը ևս մեկնել է Բելեկ: