|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Կառավարությունը փորձադաշտ չէ, այնտեղ պետք է աշխատեն մասնագետներ, որպեսզի այսպիսի հարափոփոխ իրողություններ չտեսնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքերով` ներկայումս կոալիցիոն կառավարությունն իրեն չի արդարացնում, քանի որ կուսակցությունները իրենց ներկայացուցիչներին «փորձարկում են բարձր պաշտոններում»:
Այնինչ` կառավարությունը քաղաքականանցնելը ճիշտ չէ: Այն պետք է ձեւավորված լինի ազգային համերաշխության եւ քաղաքացիական համաձայնությամբ: Եվ նախարարության ձախողումները հենց այդ փոխատեղումների արդյունք է: