|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեր հավաստի տեղեկություններով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ վեհափառն այս օրերին բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում: Նրան վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել: Վեհափառն այժմ գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում:
Տեղեկությունը ճշտելու նպատակով, փորձեցինք կապվել Մայր Աթոռի լրատվական բաժնի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանող չկար: Քարտուղարության աշխատակիցն ասաց, թե հավանաբար տեղեկատվական համակարգի աշխատողները սենյակում չեն:
Հենց քարտուղարությունից ճշտելու փորձը ձախողվեց: Աշխատակցուհին հարցը լսելուց հետո, կոպիտ ձայնով պատասխանեց եւ ցած դրեց լսափողը: