|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՄեԾ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլի ատամնապրոթեզը լոնդոնյան մի աճուրդում վաճառվել է 16 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 25,5 հազար դոլար): Յուրօրինակ լոտի նորահայտ տիրոջ անունը չի հայտնվում:
Bonham's աճուրդային տան ներկայացուցիչների խոսքով` Չերչիլը մանկուց ատամների պրոբլեմ է ունեցել: «Նա միշտ առոգանության դեֆեկտ է ունեցել, իսկ պրոթեզը կառուցված է եղել այնպես, որ վերացնի այդ թերությունը,- ասել է Bonham's-ի փորձագետ Լեյոնել Ուիլիսը: