|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ռուսական ոսկի» ընկերության նախագահ Ալեքսանդր Տարանցեւի տնից գողացել են կտավների հավաքածու:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, ոստիկանություն են ներկայացել գործարարի վստահված անձիք եւ պատմել են, որ անհայտ մարդիկ Կրասնոգորկու շրջանում գտնվող տուն են սողոսկել եւ տարել հայտնի նկարիչների գլուխգործոցները:
Դրանք եղել են Այվազովսկու, Ռեպինի եւ Շիշկինի կտավները:
Նախնական տվյալներով` գողոնի ընդհանուր արժեքը կարող մի քանի միլիոն դոլար լինել: Գործարարի օգնականները չեն կարողանում գտնել նաեւ Իգոր Կրուտոյի նվիրած «Ֆաբերժե» ձուն, ոսկու ձուլակտորների հավաքածուն:
Տարանցեւը ներկայումս արտասահմանում հանգստանում է: