|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միլանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին` պաշտոնական դիրքի չարաշահման եւ անչափահասների պոռնկությանը մասնակցության համար, գրում է Corriere della Sera թերթը: Ըստ պարբերականի` ներկայումս Միլանում իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարում այդ սկանդալային գործի առնչությամբ:
2010-ի հոկտեմբերին ԶԼՄ-ներում առաջին անգամ տեղեկություններ հայտնվեցին, որ Միլանի դատախազությունն զբաղվում է վարչապետի ու Ռուբի անունով անչափահաս մարոկկացի աղջնակի սեքսուալ հարաբերությունների գործի քննությամբ: Այդ ժամանակ Իտալիայի առաջատար թերթերը գրեցին, որ հետաքննություն է սկսվել Բերլուսկոնիի մի շարք մերձավորների նկատմամբ` պոռնկությանը նպաստելու մեղադրանքով: