|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վերջերս լրատվամիջոցների թեժ թեման դարձել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությունը, թե պետք է ապամոնտաժել «Մարդկության հուշարձանը», որը նվիրված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա այն անվանել էր «հրեշավոր ու այլանդակ»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այսպես մեկնաբանեց Էրդողանի պահվածքը.
«Այսպիսի գործողություններն ու հայտարարությունները միայն կարող են վնասել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Միջազգային հանրությունը չի մոռացել այդ կարգի նախավերջին հայտարարությունը, եւ դրան ավելացավ մեկը»: