|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լուր է տարածվել, թե երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրու թիվ 12, 23 եւ 24 մանկապարտեզների վարիչներին արգելել է երեխաների համար ուղարկված տոնական նվերներն ընդունել:
Պատճառն այն է, որ նվեր բաժանողները եղել են ոչ հանրապետականներ: Իսկ Ղուկասյանն էլ զլացել է առանց նվերի մնացած երեխաներին սեփական նախաձեռնությամբ նվերներ ուղարկել: Այս մասին գրում է «ԵրեւակԼուր»-ը:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով զանգահարեցինք Վարդան Ղուկասյանին: Վերջինս անմիջապես վրդովվեց` «սուտ եք ասում, նման բան չկա` քաղաքապետարանը բոլոր նախակրթարաններին էլ նվերներ է ուղարկել»:
Իսկ հարցին, թե իր կարծիքով որտեղի՞ց պիտի նման լուր տարածվեր, պատասխանեց. «Մեր քաղաքում նման բան չի տարածվել: Հենց ձեր թերթն է տարածողը»,- ասաց ու անջատեց կապը: