|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կրթության պետական տեսչությունն այս տարի սկսել է ստուգումներ իրականացնել մարզերի կրթության վարչություններում: Ստուգումները սկսվել են Շիրակի մարզից եւ անց են կացվելու բոլոր մարզերում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` այդ ստուգումների արդյունքում բազում խախտումներ են բացահայտվել: Անօրինական կերպով դասարանից դասարան թռիչքի 108 դեպք է գրանցվել: Եվ 10-11-րդ դասարաններում եղել է 110 կրկնակի հաշվառման դեպք:
Այսինքն` մի աշակերտը հաշվառված է եղել երկու ուսումնական հաստատությունում, ինչի հետեւանքով ֆինանսական միջոցների վատնումներ են եղել. պետությանը հասցվել է 25 միլիոն դրամի վնաս: