|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըստ կառավարության՝ մեզ հասու աղբյուրների, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն Էկոնոմիկայի նախարար է նշանակվել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
Սպասվում է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկությունը:
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը չնշելով անուններ, այնուամենայնիվ, հաստատել է, որ կառավարությունում սպասվում են կադրային փոփոխություններ: