|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Ազգային Ժողովում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ ԱԺ արտահերթ նստաշրջանին խմբակցության բոյկոտին եւ դրա տված արդյունքներին:
«Մեր կեցվածքը դրական արդյունք տվեց, մեզ հաջողվեց ի վերջո 24 օրինագիծ ընդհանրապես հանել, մեծ մասամբ հանված են երկրորդ ընթերցումները, առաջին ընթերցմամբ որեւէ բան քննարկելու մենք դեմ չենք»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ սա պառլամենտական պայքարի դեպքն է, որը պսակվել է հաջողությամբ: Վահան Հովհաննիսյանը կրկնեց, որ իրենց համար ընդունելի չէր այսքան ծանր օրակարգով ԱԺ արտահերթ նստաշրջանը, որով կառավարությունը փորձում էր մի շարք օրինագծեր «սղացնել»: «Խնդիրը օրինագծերը չեն, խնդիրը օրինագծերի քննարկման ձեւն է: Վերջապես ցանկացած պատգամավոր, խմբակցություն եւ հանձնաժողով պետք է հնարավորություն ունենա քննարկելու ներկայացված օրինագիծը եւ վերջապես մարսելու այն: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ կառավարությունը փորձ է արել շրջանցել առանձին պատգամավորներին, խմբակցությունների տեսակետները եւ հանձնաժողովների եզրակացությունները»,- հայտարարեց նա: