|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նոր տեղեկություններ են հայտնի երեկ Ավստրալիայի Քրիսթմաս կղզու մոտ շուռ եկած փախստականների նավի մասին:
Փայտե նավի վրա 100-ից ավելի փախստականներ են եղել՝ ազզգությամբ իրաքցի, իրանցի և քուրդ: Ներկա դրությամբ զոհերի թիվը 28-ն է՝ 12 տղամարդ, ինը կին և յոթ երեխա, սակայն ըստ վարչապետի՝ այս թիվը դեռ կավելանա:
Նավի խորտակվելուց հետո մի քանի ժամվա ընթացքում փրկարարներին հաջողվել է 42 հոգու փրկել: Սակայն շատերին դեռ չեն գտել, իսկ ներգաղթի նախարարությունն ասել է, որ նավի վրա ամենայն հավանականությամբ 100 մարդ է եղել:
«Մենք կորնկրետ չգիտենք նավի վրա եղած մարդկանց թիվը, այդ պատճառով մենք պետք է պատրաստենք մեզ այն հավանականությանը, որ նոր դիակներ կգտնվեն և որ ավելի շատ զոհեր կան, քան մենք տեղյակ ենք»,- ասել է վստրալիայի վաչապետ Ջուլիա Գիլարդը:
Միջադեպի մասին կարդացեք այստեղ