|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պանամայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները հայտնել են, որ ավելի քան մեկ շաբաթ տևած հեղեղի արդյունքում ավելի քան 2.500 տուն վնասվել է, իսկ 10 մարդ՝ զոհվել:
Անձրևները շարունակվում են և քանդել են Պանամայի ջրանցքը շրջանցող կամուրջներից մեկի մուտքի ճանապարհը:
Ազգային քաղաքացիական պաշտպանության համակարգը տեղեկացրել է, որ սողանքների հետևանքով ութ մարդ է զոհվել անցած շաբաթ, իսկ երկուսը խեղդվել են: 2.720 մարդ ապաստարաններում են:
Առնվազն մեց մայրուղիների վնասվելուց և հեղեղվելուց հետո կառավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել: