|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Մաթեւոսյանին ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին, դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, ՀՀ վարչական դատարանի դատավոր են նշանակվել`
Կարեն Ավետիսյանը` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Արա Բաբայանը` դադարեցնելով նրա` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Աղասի Դարբինյանը` դադարեցնելով նրա` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Արման Թովմասյանը` դադարեցնելով նրա` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները: