|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եթե ամիսներ առաջ Արցախի նախագահը դժգոհ էր Ստեփանակերտի օդանավակայանում կատարվող աշխատանքների տեմպերից, այսօր արդեն գոհ է, ինչի մասին օրերս նշել է նաեւ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր:
Նախագահը միայն ընդգծել է որակյալ կադրերի եւ մասնագետների պատրաստման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին:
Օդանավակայանի աշխատանքերը կշարունակվեն նաեւ մյուս տարվա առաջին կեսում, ինչի համար, ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանի տեղեկացմամբ` պետբյուջեի նախագծով նախատեսվում է 210 մլն դրամ: Վարչության պետը օրերս Աժ-ում կայացած քննարկումների ժամանակ նշեց, որ օդանավակայանի բացումը նախատեսվում է 2011թ. մայիսին: