|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Առաջիկա երեքշաբթի օրը բենզինի գինը կրկին բարձրանալու է. 1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը դառնալու է 390 դրամ՝ այժմյան 380-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ անցած կիրակի բենզինի գինը կրկին բարձրացել էր, նորից 10 դրամով՝ 370-ից դառնալով 380 դրամ: Այդ առնչությամբ վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերության տնօրեն Մուշեղ Էլչյանն ասել էր, որ ձմռան ամիսներին նավթամթերքի գինը բարձրանում է՝ կապված եղանակային պայմանների հետ, եւ կանխատեսել, որ բենզինի գինն էլ է բարձրանալու, սակայն թե ինչքանո՞վ եւ ե՞րբ նա չէր նշել: