|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գեորգի Վանյանը թուրքական ֆիլմերի փառատոն է անցկացնելու նաև Վանաձորում: Երկու անգամ մայրաքաղաքում հաջողելուց հետո անցում է կատարվում մարզեր: Նախատեսվում է, որ դեկտեմբերի 10-11-ին Վանաձորում անցկացնելուց հետո ֆիլմերի դիտումներ են կազմակերպվելու նաև այլ մարզերում:
Փառատոնը ֆինանսավորում է Հայաստանում բրիտանական դեսպանատունը: Ինչպես տեղեկացանք դեսպանատան ծրագրերի ղեկավար Նաիրա Սուլթանյանից, Գ. Վանյանին ծրագրի համար հատկացվել է 2500 բրիտանական ֆունտ ստեռլինգ, որը մոտ 4000 ԱՄՆ դոլար է կազմում:
Գ. Վանյանից տեղեկացանք, որ երկօրյա փառատոնի ժամանակ ներկայացվելու են տասը կարճամետրաժ գեղարվեստական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր` մեկ ժամ 20 րոպե ընդհանուր տևողությամբ: