|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գերմանացի դոկտոր Թեսա Հոֆմանը և Ցեղասպանությունների դեմ և ժողովուրդների հաշտեցման համար խումբը, ըստ Փարիզից տեղեկացնող Ժան Էսքիյանի, Սպառնալիքների ենթարկված մարդկանց պաշտպանության միության հետ համատեղ կոչ են անում մասնակցել բողոքի երրորդ խաղաղ ցույցին` դատապարտելու թուրք գրող, մարդու իրավունքների պաշտպան, 2001-ից Գերմանիայի քաղաքացի Դողան Աքհանլիին կամայական և անօրինական կալանքի ենթարկումը: Ցույցը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Բեռլինում, գերմանական խորհրդարանի մուտքի մոտ:
«Ազատություն և արդարություն Դողան Աքհանլիին» անվանված բողոքի ակցիաներ տեղի կունենան դեկտեմբերի 6-ին Քյոլնում, ինչպես նաև դեկտեմբերի 8-ին նախատեսված դատավարության նիստից առաջ Ստամբուլում: