|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Շվեյցարիայի նախագահ Դորիս Լութարդը խորհրդարանում հայտարարել է, որ Շվեյցարիան հույսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումով տարածաշրջանի մեջ խաղաղություն և կայունություն կհաստատվի:
«Շվեյցարիան հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև վերջին տարիների ընթացքում համարձակորեն շարունակվող երկխոսության և համագործակցության ճանապարհին ետքայլ չպետք է լինի: Մենք ուզում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն»,- Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ներկայությամբ Շվեյցարիայի խորհրդարանում ասել է Լութարդը: