|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երբ որոշում ես ազատվել ավելորդ քաշից և խորհուրդ ես հարցնում քեզ շրջապատող մարդկանցից, բոլորը տարբեր մեթոդներ են առաջարկում: Այդ մեթոդներից է ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելը: Ըստ դիետոլոգների՝ ջուրը լցնում է ստամոքսը՝ նվազեցնելով քաղցը: Բայց արդյո՞ք դա այդպես է:
Հետազոտվել է ավել քաշ ունեցողների մի խումբ, որոնց տարիքը 55 և ավելի է եղել: Նրանք երեք ամիս ցածր կալորեականությամբ դիետա են պահնել: Խմբի կեսը ամեն ուտելուց հետո խմել է երկու բաժակ ջուր: Այս խումբը կորցրել էէ 7 կգ, իսկ մյուս խումբը՝ 5:
Նման մի փորձ է անցկացվել նաև 2008-ին. ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելով՝ կալորիաների ընդունումը 13 տոկոսով նվազել է: 2007-ին անցկացված փորձը ցույց է տվել, որ ճաշից 30 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմելը քաղցը նվազեցնում է միայն տարիքով ավելի մեծ չափահասների մոտ: 35 տարեկանից ցածրերի մոտ այն արդյունք չի տալիս: