|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի հասարակական և մշակութային գործիչների հետ, ՀՀ պետական պարգևների արժանացած գործիչներին հանձնել է պարգևներ:
Ծննդյան 75-ամյակի առթիվ, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Լրագրության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և մասնագիտական բարձր վարպետության համար «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Քանդակագործ Միքայել Սողոյանին շնորհվել է վաստակավոր նկարչի կոչում:
Այս ամենի մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: