|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դեղագործության ոլորտը պետք է օրենսդրորեն վերահսկելի դառնա: Այս մասին Դեղագործության մրցակցության երրորդ միջազգային համաժողովում խոսեցին ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը:
«2010թ կառավարության միջոցառումների ցանկում դեղերի մասին օրենքում լրացումներ կատարալու նախագիծը կա»,-ասաց Ղուկասյանը` ողջունելով համաժողովը և արդյունավետ աշխատանք մաղթելով մասնակիցներին:
Ըստ Բաբլոյանի` դեղագործության շուկայում կարևոր է մրցակցության համար բարենպաստ պայմանների ապահովումը, որակի եւ արտահանման հետ կապված հարցերի լուծումը, արտահանումը, վերադիր տոկոսների հստակեցումը: