|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Խորհրդարանական ընդդիմությունը վաղը կգնա Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և եպիսկոպոսների։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու:
«Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն՝ մեր կրոնական զգացմունքների հետ խաղալն ունենալու է հետևանքներ»,– ասաց Կարապետյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց խմբակցությունը նույնպես մասնակցելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նախատեսված դատական նիստին։